ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ի պատիվ լեգենդար Խորեն Հովհաննիսյանի

Ի պատիվ լեգենդար Խորեն Հովհաննիսյանի
31.03.2015 | 14:07

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ ԽՍՀՄ հավաքական-աշխարհի հավաքական մրցամարտը` նվիրված հայկական ու խորհրդային ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան վաթսունամյակին: Շտապենք ասել, որ ֆուտբոլային տոնի առումով հայ մարզասերը նման կարգի հանդիսության ականատես չէր եղել, բնականաբար համաշխարհային ֆուտբոլի նման թվով լեգենդների ներկայություն Հայաստանում չէր տեսել: Միջանկյալ ասենք, որ նախկին Խորհրդային Միության տարածքում, պիտի որ չսխալվենք, նմանատիպ մեծարում եղել է միայն մեկ ֆուտբոլիստի` Լև Յաշինի նկատմամբ, ու կեցցե այս տոնի հղացումն իրականացրած Արթուր Սողոմոնյանը, ով, չասենք մի ողջ երկրի, բայց գոնե ֆուտբոլային տնտեսության համար պատասխանատու մի ամբողջ կառույցի դեր կատարեց:
Այս օրերին Հայաստանում էին անուններ, ում աշխարհի տարբեր մարզադաշտերում ծափահարել են ֆուտբոլի տասնյակ միլիոնավոր երկրպագուներ` հմայված նրանց բարձր կատարողականով, արտիստիկ խաղով, ֆուտբոլին նրանց անմնացորդ նվիրվածությամբ: Սա Խորեն Հովհաննիսյանի հերթական նվերն էր հայ ֆուտբոլասերին ու հայկական ֆուտբոլին, որի համար նրան խորին շնորհակալություն:
Իսկ հանդիպումը կատարյալ տոն էր Իվան Զամորանոյի, Ժան Պիեռ Պապենի, Վալերի Գազաևի, հանդիսության գլխավոր մեղավորի, Իգոր Բելանովի դարպասի գրավումներով, Ռինատ Դասաևի, Ստանիսլավ Չերչեսովի սեյվերով: Այդ օրը հայ մարզասերը կրկին գործի մեջ տեսավ համաշխարհային ու խորհրդային ֆուտբոլի այնպիսի երևելիների, որպիսիք են Խրիստո Ստոիչկովը, Սերժինիոն, Ալդաիրը, Իվան Սամորանոն Ջենարո Գատուզոն, Ֆաուստինո Ասպրիլիան, Զվոնոմիր Բոբանը, Անջելո դի Լիվիոն, Վենսան Կանդելլան, Բաբանգիդան, Պաուլո Ֆերեյրան, Մարկո Մատերացին, Դարիո Շիմիչը, Անատոլի Բիշովեցը, Վլադիմիր Բեսսոնովը, Լեոնիդ Բուրյակը, Վագիզ Խիդիատուլինը, Գեորգի Յարցևը, Օթար Գաբելիան, Եվգենի Կուզնեցովը, Յուրի Գավրիլովը, Վալերի Կարպինը, Գուրամ Աջոևը, Օլեգ Ռոմանցևը, Ալեքսեյ Միխայլիչենկոն, Եվգենի Լովչևը… Բոլորին մեկ-մեկ չես թվի, սակայն բոլորն էլ արժանի են խոր հարգանքի և իրենց գալու, և ֆուտբոլում ունեցած վաստակի համար:
Ասենք, որ Խորեն Հովհաննիսյանի վաստակն այնքան մեծ է ու այնքան գիտակցված, որ նրա մասին Ռուսաստանը վավերագրական ֆիլմ է նկարահանելու, որի համար Հայաստան էր գործուղված նկարահանող հեղինակավոր կոլեկտիվ: Ի դեպ, մեծությունը գնահատելու սա էլ մի դաս է հայերիս ու հայ որոշ տհաս ֆունկցիոներների համար, ովքեր… Բայց արժի՞, արդյոք, ճղճիմներին հիշելով, ստվերել այն մեծ տոնը, որ պարգևվեց բոլորիս: Միևնույն է, նրանք անցյալ լինելու պատիվն էլ չեն ունենա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ